Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են ՀՀ-ում որոնվող քաղաքացու՝ Ադրբեջանում հայտնվելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

Նարեկ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են օրեր առաջ ՀՀ ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող Նարեկ Սարդարյանի` Ադրբեջանում հայտնվելու մասին և հրապարակել են տեսանյութ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ ադրբեջանական զինծառայողների կողմից Սարդարյանը ձերբակալվել է Նախիջևանի սահմանին։

Նշվում է, որ Նարեկ Սարդարյանը զբաղվում է նախրապանությամբ։

«Արմենպրես»-ին Ազգային անվտանգության ծառայությունից փոխանցեցին, որ հրապարակումների վերաբերյալ առաջիկայում տեղեկություն կտրամադրեն։

Ավելի վաղ, ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ Սիսիանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

  --0—ՄՀ