Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին սահմանին անհապաղ ապաէսկալացիա իրականացնել․ Պոմպեո

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

․

ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին սահմանին անհապաղ ապաէսկալացիա իրականացնել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Պետքարտուղարկը հորդորել է վերսկսել բանակցությունները և դադարեցնել փոխհրաձգությունը։

«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին տեղի ունեցած մահացու բռնությամբ, մենք ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին և կոչ անում կողմերին անհապաղ սկսել ապաէսկալացիա, վերսկսել բովանդակային երկխոսությունն ու պահպանել հրադադարը, որպեսզի սկսեն բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահությամբ», - նշել է Պոմպեոն:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս