Ադրբեջանի՝ բանակցությունների սեղան վերադարձը դեռ երաշխավորված չէ. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Տիգրան Աբրահամյան

Տավուշում վերջին օրերին սկիզբ առաջ մարտական գործողությունները նվազման դինամիկա են դրսևորում, ինչը դեռ չի նշանակում, որ հարաբերական դադարից հետո մեկ այլ ձևով, այլ ուղղությամբ չեն դրսևորվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Բանն այն է, որ այս իրադրության ծնող պատճառները վերացված չեն և Ադրբեջանի՝ բանակցությունների սեղան վերադարձը դեռ երաշխավորված չէ։

Նույնիսկ վերադարձի պայմաններում էլ չկա երաշխիք, որ դա հերթական իմիտացիոն պրոցեսը չի լինի և այն չի բերի նոր ագրեսիայի»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ»։ 

--0--ԱՀ