Կրակային պատրաստության պարապմունք, ֆիզիկական ստուգարք, տեսչական ստուգումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

․

ՀՀ զինված ուժերի 5-րդ զորամիավորման N զորամասի ստորա­բաժանումներից մեկի զինծառայողները գիշերային պայմաններում անցկացրել են կրակային պատրաստության ստուգողական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:

Ստուգվել են բարդ պայմաններում անձնակազմի արագ կողմնորոշման, դիրքավորման, պայմանական հակառակորդի թիրախավորման հմտությունները, ինչպես նաև զինծառայողների գործողությունները պաշտպանության և հարձակման ժամանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստվածության աստիճանն ամրապնդելու և անհատական կարողությունները ստուգելու նպատակով հուլիսի 14-ին զորամիավորումներում անցկացվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ։

Զինծառայողները ստուգարքներ են հանձնել մի շարք վարժաձևերից և ցուցաբերել բարձր պատրաստություն։

Բացի դրանից, զինծառայողների մարտական պատրաստության և պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով 2-րդ զորամիավորումում անցկացվել են տեսչական ստուգումներ:

Հուլիսի 14-ին ամփոփվել են տեսչական ստուգումների արդյունքները, տրվել են ցուցումներ արձանագրված թերությունների շտկման և հետագա աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման վերաբերյալ։

--0--ԱՀ