34-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել Հաղթանակ կամրջից.փրկարարներն ու ոստիկանները կանխել են

ԵՐԵՒԱՆ, 16 ՀՈՒԼԻՍ, 24News

․

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 15-ին, ժամը 20։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են Վահրամ Հ․-ի (ծնված 1986 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։

--0--ԱՀ