Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 583 մարդ․ հաստատվել է վարակման 554 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

կորոնավիրուս

Հայաստանում հուլիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսի 554 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 33 հազար 559 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 583 մարդ, շարունակում է բուժվել 10 հազար 832-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 21 հազար 931 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 15  դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 607 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 189-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 141 հազար  410 քաղաքացի:  --0—ՄՀ