Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ հայտնել է  կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքը։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1006 դեպք: Ապաքինվել է ևս 10 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 883:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 31 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:  Կարանտինի ռեժիմում է մնում 5640 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 244-ը:

 --0—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս