Փրկարարները Հաղթանակ կամրջի վրա կանխել են 2 քաղաքացիների ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 16, 24News

հաղթանակ

Հուլիսի 15-ին՝ ժամը 22։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակ կամրջից։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ երկու քաղաքացի անցել են կամրջի վտանգավոր գոտի։

Փրկարարները ոստիկանների և քաղաքացիների հետ համատեղ կանխել են Վաղարշակ Ա․-ի (ծնված 1989 թ․) և Սամվել Մ․-ի (ծնված 1980 թ․) ինքնասպանության փորձերը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս