ՀՀ որոշ տարածքներում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, կլինի մինչև +40

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 16, 24News

ջուր

Հուլիսի 19-21-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 16-ի ցերեկը, 17-18-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝ հուլիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 19-21-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի...

Հանրապետության տարածքում

1
Երևան քաղաքում

1

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս