ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանի Յաշմայի (052) հատուկ նշանակության բրիգադը 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ստացած մեծաքանակ կորուստների արդյունքում անմարտունակ էր դարձել։
Վերջին տարիներին ոչ մի լուրջ մարտական գործողության չէր մասնակցել՝ վերականգնման/համալրման/ուսուցման փուլում էր։
Պատմությունը կրկնվեց, ապրիլյանից 4 տարի անց, Յաշմայի բրիգադը կրկին մեծաթիվ կորուստներ կրելով վերածվում է անմարտունակ ստորաբաժանման»։
--0—ՄՀ