Շրջանառվում է տեսանյութ, թե Ալիևին Հայաստանից գումար են վճարել հարձակվելու համար. ՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 16, 24News

հկ

«Ֆեյսբուք»–ում և «Յութուբ»–ում ինչպես իրական, այնպես էլ առերևույթ կեղծ օգտատերերի կողմից շրջանառվում է մի տեսանյութ, որում փաստվում է, թե իբր Հայաստանի վրա հարձակվելու համար Ալիևին Հայաստանից գումար են վճարել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» ՀԿ-ն։

«Հանրության եւ ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և «Յութուբ» վիդեո-հարթակում ինչպես իրական, այնպես էլ առերեւույթ կեղծ օգտատերերի կողմից ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որում փաստվում է, թե իբր Հայաստանի վրա հարձակվելու համար Ալիևին Հայաստանից գումար են վճարել։

Ազգային անվտանգության ծառայությանը նաև կոչ ենք անում օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական ընթացակարգերով պարզել այդ տեղեկության սկզբնաղբյուրը, այս պահին նման լուր շրջանառելու դրդապատճառը և արդյունքում քրեական պատասխանատվության կանչել կա՛մ թշնամու հետ համագործակցողներին (եթե կհաստատվի այդ վարկածը), կա՛մ ներքին պառակտում ու թշնամանք հրահրողներին (եթե կհաստատվի այդ տեղեկության կեղծ լինելու վարկածը)»,-նշված է հայտարարությունում։

Տեսանյութը՝ այստեղ:

--00—ԼՄ