Արցախի ամբողջ սահմանի երկայնքով հարաբերական հանգիստ է. Վահրամ Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

Արցախ

Այս պահին Արցախի ամբողջ սահմանի երկայնքով հարաբերական հանգիստ է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նշենք, որ ադրբեջանական մամուլում տեղեկատվություններ են շրջանառվում, թե Արցախի շփման գծում հայկական կողմից կրակոցներ են հնչել Ադրբեջանի ուղղությամբ։ Տեղեկտվությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հերքեց Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ այդ հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ և դրանով Ադրբեջանը փորձում է սադրել իրավիճակը։

Նրա փոխանցմամբ՝ Արցախի սահմանի ամբողջ երկայնքով այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է, սակայն, հաշվի առնելով Տավուշի սահմանային գոտում տիրող իրավիճակը, ՊԲ-ն գործադրում է բոլոր ջանքերը՝ոչ միայն առաջնագծում, այլև՝ հակառակորդի խորքում բոլոր շարժերը դիտարկելու համար։

«Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ մտահոգվելու ոչինչ չկա, ամեն ինչ հանգիստ է»,-շեշտեց Պողոսյանը։

--0--ԿԿ