Պատերազմը երբեք այլընտրանք չէ. Ուրուգվայի պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի սադրանքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

պատգամավոր

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հայաստանի սահմանին ադրբեջանական ուժերի հարձակման առնչությամբ` խաղաղության և արցախյան հակամարտության լուծման հարցում միջազգային հանձնառությունների հարգման կոչ ենք անում: Պատերազմը երբեք այլընտրանք չէ: Խաղաղություն և երկխոսություն»,-գրել է Խիսդոնյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--0—ՄՀ