Խաղաղ բնակչությանը թիրախավորելը տիպիկ ադրբեջանական ձեռագիր է. Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

Ամեն անգամ սադրիչ գործողությունների գնալով՝ Ադրբեջանն իրեն ծուղակն է գցել: 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նա նշեց, որ ամեն րոպե պատրաստ ենք խաղաղության, ու Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել կրակը:

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանամերձ գյուղերը թիրախավորելուն, ապա պատգամավորը նշեց. «Խաղաղ բնակչությանը թիրախավորելը տիպիկ ադրբեջանական ձեռագիր է: Ավելին, երբ տեղները նեղ է լինում, իրենց բնակչությանը որպես վահան են օգտագործում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ