Ալիևին տավուշյան ստատուս քվոյի պայմաններում հրահանգել են համակերպվել կորստի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

«Եթե Ալիևը լայնամասշտաբ պատասխանի գնալու ռեսուրս ունենար և փորձեր ուժերն ավելի լայն ճակատով, չէր ունենա հասարակական մոբիլիզացիայի իմիտացիայի կարիք։ Նա շատ լավ պատկերացնում է, որ պատերազմի պատրաստ չէ, այդ պարագայում կորցնելու է նոր տարածքներ։ 
Ալիևի իշխանությունն անլուծելի ճգնաժամի մեջ է», - այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ 

Հակոբ Բադալյանը չի բացառում, որ սահմանին սադրանք է կազմակերպվել, բայց չի հաշվարկվել, որ ՀՀ-ի պատասխանը կարող է լինել այդպիսի ուժգնությամբ։ 

«Արձագանքները վկայում են, որ հայտնվել են փաստի առաջ և շատերն են զգացել այդ հարվածի ուժգնությունը», - հավելել է Բադալյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Հաղորդումը տեսագրվել է 15․07․2020թ․-ին։

--0--ԿԿ