Մեծամորին հարվածելու սպառնալիքը իրադարձությունների ելքի վրա ազդելու անլուրջ փորձ էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը 4 տարի առաջ էլ ապրիլյան մարտական գործողությունների օրերին սպառնում էր Ստեփանակերտին հարվածել՝ շանտաժը չանցավ, բլեֆը չաշխատեց․ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Նույնն այսօր է՝ Մեծամորին հարվածելու սպառնալիքը իրադարձությունների ելքի վրա ազդելու անլուրջ փորձ էր, դա էլ չաշխատեց»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

--0--ԱՀ