Ադրբեջանը կիրառել է «Յաշմա» էլիտար բրիգադը, 10 դիակի դուրսհանման փաստ ունենք այս պահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

«Մենք ֆոտոապացույցներով այս պահին ունենք 10 դիակի դուրս հանման ապացույց»,- այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշեց  նաև, որ հաշվենք այստեղ 10-ն են, կան այլ տեղանքներ, որտեղից հանված չեն, ինչու չէ նաև բոլոր զոհվածները չեն, որ մնացել են դաշտում․ բնականաբար, շատ զոհեր կարող էին իրենց հետ տանել անհաջողության մատնված, բայց չզոհված զինծառայողները։

«Ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, հաճախ լինում են վիրավորներ, որոնք հետ քաշվելուց հետո են զոհվում։ Չեմ ուզի տպավորություն ստեղծվի, թե այդ 100-ն էլ գլխովին ջախջախվել են, բայց ստացվում է, որ զգալի թվով կորուստ է կրել մոտավորապես 100 հոգանոց խումբը»,- տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը և հավելեց, որ Դա կարող է լինել մինչև 25, 30 կամ 40%։

--0--ԿԿ