Ճապոնիան մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանի առճակատման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

զինվոր

Ճապոնիան մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով զինված առճակատման և դրա հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Ճապոնիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օտակա Մասատոյի հայտարարությունը:

«Ճապոնիան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումն էական նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Ճապոնիան իր լիարժեք աջակցությունն է հայտնում երկու երկների միջև հակամարտության հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և ակնկալում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում»,-նշված է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

--0--ԱՀ