Մոսկվայում ադրբեջանցիները խոչնդոտում են հայկական գյուղմթերքի իրացմանը․ «Հրապարակ»

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմը ոչ միայն զոհեր են ու ավերածություններ, այլեւ դրսում ապրող մեր հայրենակիցների կենսապայմանների փոփոխություն։ Երեկ մեզ էին դիմել Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացմամբ զբաղվող հայեր եւ ասում էին, որ մոսկովյան այն շուկաները, որտեղ տերուտնօրինություն են անում ադրբեջանցիները, հրաժարվում են հայկական գյուղմթերք վերցնելուց։ Խոսքն այս դեպքում լոլիկի իրացման մասին է։

Իսկ երեկ համացանցում տարածվեց ադրբեջանցու կողմից հայկական ծիրանը կոխկրտելու տեսանյութը։ Մեր դեսպանությունը, հայաստանյան գերատեսչությունների պաշտոնական ներկայացուցիչները լրջորեն պետք է զբաղվեն այս փաստերով եւ թույլ չտան, որ իրավիճակը բարդանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ