Արտակ Միրզոյանը նշանակվել է Արցախի ՀԾԿՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արտակ Միրզոյանին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։  

Երկրի ղեկավարը հուլիսի 17-ին հանդիպել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի հետ և ներկայացրել նորանշանակ ղեկավարին: Նա բարձր է գնահատել հանձնաժողովի գործունեությունն՝ ինչպես տնտեսվարողների, այնպես էլ հանրային շահերի պաշտպանության ուղղությամբ և հաջողություններ մաղթել Արտակ Միրզոյանին նոր ոլորտում:

Կատարած բարեխիղճ աշխատանքի համար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտել նաև հանձնաժողովի նախկին ղեկավար Միքայել Վիրաբյանին՝ համոզմունք հայտնելով, որ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշոնում նա կկարողանա կատարել իր առջև դրված խնդիրները: 

 --0—ՄՀ