19-ամյա գրպանահատը 42 միկրոավտոբուսի սրահից գողություն է արել, ապա բռնվել ու խոստովանել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Ոստիկանության Երևանի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օրերս Աբովյան փողոցի 44-րդ հասցեի մոտակայքից գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 19-ամյա Արտակ Կ.-ին:

Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը՝ ժամը 21.00-ին, Խանջյան փողոցում՝ 42 միկրոավտոբուսի սրահում, 52-ամյա Արմինե Ա.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, «Արարատբանկ»-ի քարտ և զեղչային քարտեր:

Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: