Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարիի բնակչի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 17, 24News

վիրավոր

Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ կա դրական դինամիկա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ դիտվում է դրական դինամիկա, և կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է նա։

--00—ԱԹ