Արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը հարաբերական հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

զինվոր

Անցած գիշեր և մինչև այս պահն արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը հարաբերական հանգիստ է: Հակառակորդը մի քանի հատվածներում մեր դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքերից կրակոցներ է արձակել, ինչը սեփական վախը հաղթահարելու դրևսորում էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված խնդիրը՝ լիարժեք կերպով տիրապետելով իրավիճակին»,- գրել է նա:    --0—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս