ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է գրոստմայստեր Ռաֆայել Վահանյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

սպորտ

Հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է միջազգային գրոստմայստեր, վետերանների աշխարհի չեմպիոն Ռաֆայել Վահանյանին:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Ռաֆայել Վահանյանի դերը ոչ միայն հայ, այլև համաշխարհային շախմատի պատմության մեջ՝ նշելով, որ նրա շախմատային ուղին վառ օրինակ է նոր սերնդի շրջանում սպորտաձևի տարածման ու հանրահռչակման գործում: ԱԺ նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Ռաֆայել Վահանյանին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսումնական աշխատանքներին աջակցելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռաֆայել Վահանյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել իր գիտելիքներով օգտակար լինել Արցախի ժողովրդին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Արպատ Ավանեսյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը և պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը:

--0--ԿԿ