Վարդան Մինասյանի և «Արարատ-Արմենիայի» միջև պայմանագիրն ավարտվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News  

Արարատ Արմենիա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» և թիմի  գլխավոր մարզչի Վարդան Մինասյանի միջև կնքված պայմանգիրն ավարտվեց։ Ակումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Հուլիսի 15-ին ավարտվեց Վարդան Մինասյանի և մեր ակումբի միջև կնքված պայմանգիրը՝ կողմերը համատեղ որոշում կայացրեցին չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը:

Վարդան Մինասյանը գլխավորում էր թիմը 2018 թվականից: «Արարատ-Արմենիան» մարզչի գլխավորությամբ անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-քի և կրել 14 պարտություն:

Երկամյա աշխատանքի ընթացքում, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ սուպերգավաթակիր և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ:

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Մինասյանին և իր մարզչական շտաբին համատեղ աշխատանքի և գրանցած հաջողությունների համար:

Շնորհակալ ենք, Մինասյա՛ն:
Մաղթում ենք հաջողություն:

Ստորև ներկայացնում ենք Վարդան Մինասյանի խոսքը.

«Ավարտվեց երկամյա իմ համատեղ աշխատանքը «Արարատ-Արմենիայի» հետ։ Այս ժամանակահատվածում մենք կարողացանք երկու անգամ դառնալ Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ նվաճել սուպերգավաթ, եւ իհարկե հաջողություններ գրանցեցինք եվրոգավաթներում։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատիրոջը, ողջ անձնակազմին, երկրպագուներին, եւ իհարկե թիմի ֆուտբոլիստներին հաջող աշխատանքի համար։

Ակումբին մաղթում եմ նորանոր հաջողություններ»։ 

  --0—ՄՀ