Դիանա Գալոյանն ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 17, 24News

ռեկտոր

Ավարտվեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացման համար այսօր ՀՊՏՀ-ում հրավիրված խորհրդի նիստը: Խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ 22 կողմ ձայներով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրեց տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանին:

Այդ մասին հայտնում է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ նշելով, որ մանրամասները կներկայացվեն քիչ անց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:

--00—ԱԹ