Ռուսաստանին մեղադրում են COVID-19-ի պատվաստանյութի տվյալները գողանալու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

կիբերհարձակում

Մեծ Բրիտանիան, Կանադան և Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրում են COVID-19 հիվանդության դեմ պատվաստանյութի և դեղամիջոցների բաղադրությունները մոլորակի առաջատար գիտական և դեղագործական կենտրոններից գողանալու փորձի մեջ: Այս մասին հայտնում է Ազատությունը:

Բրիտանիայի կիբերանվտանգության ազգայյին կենտրոնը երեկ հաղորդել է, որ APT29 անունով հայտնի հաքերային խմբավորումը, որն անվանում են նաև Dukes կամ Cozy Bear, թիրախավորված գրոհների է ենթարկել պատվաստանյութի ստեղծման վրա աշխատող բրիտանական, կանադական և ամերիկյան կենտրոններին:

Բրիտանացիները պնդում են, թե «գրեթե կասկած չկա, որ APT29 խմբավորումը կապ ունի Ռուսաստանի հետախուզական ծառայության հետ»:

Կրեմլն ավանդաբար հերքում է առնչությունը նմանօրինակ հաքերային գրոհների հետ:

--00--ԱԹ