«Ես պարոն Գոգյանին համապատասխան պատասխանատվության կենթարկեմ». Դիանա Գալոյանը կդիմի դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 17, 24News

գալոյան

ՀՊՏՀ նորընտիր ռեկտոր Դիանա Գալոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ գոգյանի հրամանին, որով անվավեր է ճանաչվել իր՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:

«Երբ ԲՈԿ նախագահը տվել է անվավերության հայցի հրամանը, ես արդեն իսկ դա վերադասության կարգով բողոքարկել եմ նախարարություն: Մինչև վերադաս մարմնի կողմից իմ բողոքարկման արդյունքն ունենալը, նա իրավունք չուներ այդ նիստն անելու:

Ես, իհարկե, նորից առաջինը վերադասության կարգով, երկրորդը, վարչական դատարանում կբողոքարկեմ, բայց Գոգյանը նաև պատասխանատվության կենթարկվի նրա համար, որ չի սպասել նախարարության պատասխանին: Օրենքը ասում է, որ եթե կա վարչական վարույթի ներկայացված վարչական բողոք, ինքն այդ պահին ավտոմատ պետք է ստոպ լինի, մինչեւ կլինեին արդյունքները նախարարության կողմից»,-ասել է Գալոյանը, ապա հավելել, որ իր կարծիքով Սմբատ Գոգյանն ինքնիրավչությամբ է զբաղվել, և որ իր բողոքի արդյունքները դրական են լինելու, ինքը պահպանելու է գիտական աստիճանն ու կոչումը:

«Մի օր առաջ փորձում են ռեկտորի մրցույթի վրա կանլանք դնել, մրցույթից մեկ օր առաջ վարչական վարույթ են բացում: Տեսան՝ դատարանը վարչական կալանքը հանում է, էսօր մրցույթի ժամանակ զրկում են: Նախ իր կայացրած որոշումն ուժի մեջ է մտնելու ինձ առձեռն տեղեկացնելուց հետո՝ հաջորդ օրը, այսինքն՝ ես այս պահին շարունակում եմ ունենալ իմ կոչումն ու գիտական աստիճանը:

Ես պարոն Գոգյանին համապատասխան պատասխանատվության կենթարկեմ, որովհետև նա շարունակել է ինքնիրավչություն իրականացնել»,-ասաց նախկին ռեկտորը:

--00—ԱԹ