Հրդեհ է բռնկվել Մաշտոցի պողոտայի «Շաուրմա լենդ» սննդի կետում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News  

ԱԻՆ

Հուլիսի 17-ին, ժամը 11։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Պուշկինի փողոցի թիվ 48 շենքի նկուղային հարկում գտնվող սննդի կետից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի թիվ 38 հասցեում՝ «Շաուրմա լենդ» սննդի կետում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։46-ին, մարվել՝ 12։29-ին: Այրվել է կրակարանի ծխատարում (մոտ 20 գմ) կուտակած յուղը։

  --0—ՄՀ