Քրդական համայնքը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ու Թուրքիայի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News   

զինվոր

Հայաստանի քրդական համայնքը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ

Հայաստանի քրդական համայնքի հայտարարությունում մասնավորապես ասված է․ 

«Հուլիսի  12- ին ադրբեջանական  բանակը  լայնածավալ  դիվերսիա  կատարեց Հայաստանի  պետական սահմանի  վրա  և  երկուստեք  կան  զոհեր։ Հենց  առաջին  օրվանից  թուրքական  իշխանությունը  տարածեց  հայտարարություն , որ  ինքը  զորակցում  է  Ադրբեջանին  և  միշտ  կանգնելու  է  նրա  կողքին։ Թուրքական  իշխանությունները  նույն  ձևով  բացահայտ  կերպով  հայտարարում  են,  որ  պետք  է  ոչնչացնել  քրդերին  և  մեծ  թափով  ամեն օր  ցեղասպանություն  են  կատարում  քրդերի  նկատմամբ։ 

Մենք դատապարտում  ենք  թուքական  պետության  այս  հայտարարությունը և  Ադրբեջանի  կատարած  ագրեսիան  Հայաստանի  պետական  սահմանի  վրա  և  մեր  զորակցությունն  ենք  հայտնում  հայ  ժողովրդին  և  միշտ  կանգնելու  ենք  նրա  կողքին»։ 

  --0—ՄՀ