Սնանկության դատարանի երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News  

ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով.

«Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է.

միջնորդությունները բավարարել և տալ համաձայնություն՝ ՀՀ սնանկության դատարանի վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»:

--00--ԱԹ