Իրանական մամուլում գերակշռում են հայամետ դիրքորոշումներն ու տեսակետերը. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

Իրանը միշտ էլ փորձում է համակողմանի հայտարարություն անել, ու պաշտոնական հաղորդագրություններում պահպանել բալանսավորված խոսքը: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե իրանական կողմն ինչպես է արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը:

Նա նշեց, որ չնայած պաշտոնական հաղորդագրություներին՝ իրանական մամուլում գերակշռում են հայամետ դիրքորոշումներն ու տեսակետերը:

Վարդանյանը կարծում է, որ խաղաղության կոչերը տեղին չեն, ճիշտ ուղղությամբ չեն տանում, քանի որ Ադրբեջանը բացի ուժի լեզուն, այլ բան չի հասկանում: «Խաղաղությունը շատ լավ բան է, բայց այն մուրալով չի լինում, երազելով չի ընկնում: Խաղաղության լավագույն ճանապարհը հզոր հայրենիք ու հզոր բանակ ունենալն է»,- ընդգծում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ