Ոչ մեկի պաշտոնը հավերժ չէ. Մամեդյարով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News  

Մամեդյարով

Ադրբեջանի արդեն նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ոչ մեկի պաշտոնը հավերժ չէ: Տեղական լրատվամիջոցները կարծում են՝ այս հայտարարությունը հասցեագրված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը զայրացել է Մամեդյարովի վրա՝ հեռավար աշխատանքի համար, ապա պաշտոնից հեռացրել նրան:

Կան տեղեկություններ, որ Մամեդյարովը մտադիր է դառնալ ընդդիմություն և Ալիևի համար մեծ խնդիրներ առաջացնել: Նրա այս մտադրությունն ամրապնդվել է այն բանից հետո, երբ Ալիևը մեղադրել է Մամեդյարովին՝ ոչ արդյունավետ աշխատանքի, կադրային ձախողված քաղաքականության համար, իսկ որոշ դիվանագետների դավաճան է անվանել:

--00--ԱԹ