Այրվել է 140 հակ անասնակերով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

․

Հուլիսի 17-ին, ժամը 16։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի Ոսկեվանի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է 140 հակ անասնակերով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Ջ․)։

--0--ԱՀ