Ռուսական բանակի զորավարժություններին կներգրավվի հայկական գունդ. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

«ՀՀ ԶՈՒ-երը ռուսական զորքերի, մասնավորապես, 102-րդ ռազմաբազայի հետ այս ընթացիկ զորավարժությունների ընթացքում ունեն համատեղ միջոցառումներ, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ զորավարժարաններում»,- այս մասին լրագրողներին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Բանախոսը նշեց, որ 102-րդ ռազմաբազայի հետ այս մեծ զորավարժությունների ընթացքում կներգրավվեն մեծ ուժեր՝ մոտավորապես մեկ գնդին հավասար ուժեր՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային և այլն։

--0--ԱՀ