Կարող եք գնել իմ լուսանկարը, ոտքի տակ տրորել, այրել, անգամ ուտել. Լապշինը՝ ադրբեջանցիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 18, 24News

1

«Երեկ հայրենասիրաբար տրամադրված ադրբեջանցիները, ի նշան հայ-ադրբջեանական սահմանին ռազմական գործողությունների դեմ բողոք...  կարծում եք կամավորակա՞ն են գրվել: Նման բան նրանց մտքով անգամ չի անցել... Նրանք այդքան չեն սիրում իրենց հայրենիքը, որ հանուն նրա մահանան»: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ապա հավելել.

«Նրանք շուկայում հայերից գնել են հայկական ծիրանը և հենց տեղում ոտքերով տրորել: Հայերը այդ քայլին հետաքրքիր ձևով են արձագանքել և շարունակել են զեղչ կիրառել տրորման համար գնվող ծիրանի մեծածախ գնման դեպքում: Բայց ադրբեջանցիների փողերը վերջացել են:

Ես ալիևցիների համար ավելի լավ առաջարկ ունեմ: Սիրելի՛ ադրբեջանցիներ, ես պատրաստ եմ կազմակերպել իմ լուսանկարների վաճառքը, դուք կարող եք ինձնից դրանք գնել ու ոտքի տակ տրորել, այրել, անգամ ուտել: Ի՞նչ կասեք:

Կստացվի փոքր հրեա-ադրբեջանական բիզնես: Այն ձեզ համար կլինի հայրենասիրություն, իսկ աղքատ հրեային մի քիչ փող բաժին կհասնի»,-գրել է Լապշինը:

--00—ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս