Միջազգային հարթակներում Թրամփին օր օրի ավելի քիչ են հարգում. The Washington Post

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

 

Thumbnail
The Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջազգային հարթակներում օր օրի ավելի քիչ են հարգում, տարբեր երկրների առաջնորդներ հաճախ բացահայտ հեգնում կամ փորձում են օգտագործել նրան սեփական հետաքրքրությունների ու նպատակների համար:

Ըստ պարբերականի՝ սա միակ դեպքը չէ, երբ միջազգային հարթակներում Թրամփը ենթարկվում է ծաղրի, երբեմն՝ բացահայտ հանդիմանանքի։ The Washington Post-ի կարծիքով՝ որոշ երկրների առաջնորդներ ձգտում են նաև օգտագործել ԱՄՆ ղեկավարին որպես իրենց ազդեցության գործիք: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր, որ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ը կրկին հարգված երկիր կդառնա: Մինչդեռ տեղի է ունեցել ճիշտ հակառակը։ Պարբերականը մատնանշում է՝ ինչպես էին համաշխարհային առաջնորդները ծիծաղում ՄԱԿ-ում Թրամփի ելույթի ժամանակ ԱՄՆ ձեռքբերումների մասին հնարված պնդումների վրա: