Կրակոցները դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում ապատեղեկատվությունները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News  

Արծրուն Հովհաննիսյան

Ճիշտ է՝ կրակոցները, հրետակոծությունները կարծես տևական ժամանակ դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակում են տարբեր ապատեղեկատվություններ տարածել՝ կեղծ օգտահաշիվներից, խուճապի տարածում, գնահատականներ և այլն։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը։

«Ես նորից մեր գործընկերներին հորդորում եմ զերծ մնալ գնահատականներ տալուց, նկատում եմ, որ ընդհանրացնող եզրակացություններ ենք տալիս՝ ինչ վերցրինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց։ Դրանց ժամանակը չէ, վաղ է այդ մասին խոսելը, սապսենք պաշտոնական տեղեկություններին և դեռ չտանք նման ծավալուն մեկնաբանություններ»,- նշեց նա։

Անդրադառնալով վիրավորներին՝ Հովհաննսիյանն ասաց, որ հիմնականում վիրավորներն ունեն դրական դինամիկա, բացի մեկից, որի վիճակը ծայրահեղ ծանր է։

  --0—ՄՀ