Հուսով եմ, որ պաշտոնական Բաքուն կապավինի առողջ բանականությանը․ Ուկրաինայի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News  

Անտոն Պոլյակով

 Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Անտոն Պոլյակովը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով  հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին օրերին ադրբեջանական կողմի սադրանքին։

 Հայտարարությունունում մասնավորապես ասված է․

«Ցավոք, վերջին մի քանի օրերի ընթացքում մենք ականատես եղանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրմանը: Առճակատման ակտիվ փուլի զարգացման իրական սպառնալիք կա, արդեն կան մարդկային զոհեր, և կողմերը չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի:

Տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ադրբեջանական բանակը պատրաստ է հարվածներ հասցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին, ինչը կարող է բերել սարսափելի աղետի:

Հուսով եմ, որ պաշտոնական Բաքուն կապավինի առողջ բանականությանը և թույլ չի տա ռազմական գործողությունների ակտիվացում։

Միևնույն ժամանակ, Արտաքին գործերի նախարարության մեր դիվանագետներին հորդորում եմ ռացիոնալ դիրքորոշում ցուցաբերել. կողմերից մեկին աջակցություն հայտնող չմտածված հայտարարություններն արդեն հանգեցրել են լուրջ դիվանագիտական սկանդալի:

Ուզում եմ հիշեցնել պարոն Կուլեբին, որ իր գերատեսչության հիմնական գործառույթը միջազգային ասպարեզում երկրի կարգավիճակի բարձրացումն է, այլ ոչ թե հակառակը։

Սադրանքներ և սխալներ չպետք է թույլ տրվեն:

Ուկրաինան պետք է չեզոքություն պահպանի»։

  --0—ՄՀ