ԵԽԽՎ նախագահը հորդորել է շարունակել աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 18, 24News

Ռիկ Դեմս

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում փաստաթուղթ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ` Ռիկ Դեմսը պատասխանել է ԼՀ խմբակցության նամակին:

Նամակում ասված է.

«Հարգելի պարոն Մարուքյան,

Շնորհակալ եմ հուլիսի 14-ին Ձեր կողմից ուղարկված նամակի համար, որում դուք ինձ տեղեկացնում եք վերջերս տեղի ունեցած լուրջ միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտման մասին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:

Այս հարցը նույնպես ԵԽԽ Վեհաժողովի համապատասխան հանձնաժողովների ուշադրության կենտրոնում է, և ես վստահ եմ, որ նրանք հետևում են իրավիճակին:

Ես հորդորում եմ բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հրահրել և սրացնել լարվածությունը և խրախուսել նրանց շարունակել աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գտնել հակամարտության խաղաղ լուծումներ և ապահովել քաղաքացիական անձանց անվտանգությունը»:

փաստաթուղթ

--00--ԱԹ