Վահագն Աթաբեկյանը Լիբանանում դեսպան է նշանակվել, Սամվել Մկրտչյանը՝ ազատվել ու նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

ՀՀ նախագահի հրամանագրով Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Վահագն Աթաբեկյանին նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից:

Ինչպես արդեն նշել ենք, դեսպանի պաշտոնից հետ է կանչվել նաև Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արդեն նախկին դեսպան Էդգար Ղազարյանը: Նախագահի հրամանագրով Լեհաստանում դեսպան է նշանակվել Սամվել Մկրտչյանը: