Զինծառայողների 4-ը առաջիկայում դուրս կգրվեն հիվանդանոցից. վիրավորներից 1-ի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 18, 24News

վիրավոր

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի սանձազերծած գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ։

«Վիրավորում ստացած 5 զինծառայող միջին ծանրության վիրավորումներ ունեն և դրական դինամիկայով շարունակում են իրենց բուժումը։ 1 զինծառայող շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում։ Մյուս 4-ը առաջիկայում արդեն դուրս կգրվեն հիվանդանոցից»,- ասել է ՊՆ խոսնակը։

--00—ԼՄ