Մենք պայմանագիր ունենք Աստծո հետ, մենք Հայ ենք․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

․

Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Մեզ հետ ուժի ու հեգնանքի լեզվով չխոսեք:

Մենք Արարատն ենք պահում, մենք մեր մեջ մարդկության պատմությունն ենք տանում: Աշխարհի ամեն քաղաքում պատուհանից Հայ կտեսնեք, ծիրանի դուդուկներ կնվագենք, դհոլներ կզարկենք, սեղան կփռենք` լավաշ, պանիր ու խաղող կդնենք, և ձեզ ու դարերին անցյալում կթողնենք:

Մենք պայմանագիր ունենք Աստծո հետ, մենք Հայ ենք»:

--0--ԱՀ