Բանակը փայլուն ռազմական գործողություն է արել՝ արժանի միջազգային զինվորական մեկնաբանության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

«Բանակը փայլուն ռազմական գործողություն է արել՝ արժանի միջազգային զինվորական մեկնաբանության»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց երգահան, երգիչ Դավիթ Ամալյանն ու նշեց՝ այսօր մեր ամենասիրած համակարգը՝ բանակը, ամենաուժեղ կարգավիճակում է:

Ամալյանն ընդգծում է՝ բանակը միայն Դավիթ Տոնոյանինը, Օնիկ Գասպարյանինն ու գեներալներինը չէ, բանակը մերն է, բոլորինս: «Այն պետություն ու հայրենիք կապող օղակն է, ցավոք, մի քիչ հեռացած են իրարից, բայց պետությունն էլ կարելի է սիրել այնպես, ինչպես հայրենիքը: Փառք Աստծո, բանակն այսօր ինքն իրեն փակել է, ամեն լնգուլավազ իրավունք չունի մտնի, մեկնաբանի: Բանակի «խնդիրների» բարձրաձայնումների հետևանքն է, որ էս անասուններն «արխային» են ընկել,- ընդգծում է Ամալյանն ու համեմատում,- Բանակն ընտանիքի տղան է, ուժը, իսկ մեր դեպքում ուժը սեր է ծնում, սերն էլ՝ ուժ: Եկեք բանակի շուրջ համախմբենք, ու համարենք՝ իշխանությունը, պետությունը , երկիրը բանակն է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս