Պարետատունը խնդրում է զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News 

հասարակական

Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հուլիսի 19-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես Վարդավառ: 

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պարետատունը կոչով դիմել է քաղաքացիներին՝ խնդրելով զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից: Այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնելու նաև ոստիկանությունը:

--0--ԿԿ