Աշխարհում վարակակիրների թիվը 14,6 միլիոն է, որից 59,606-ը ծայրահեղ ծանր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 20, 24News

կորոնավիրուս

Հուլիսի 20-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 14,646,707է, որից 608,978-ը մահացել է, 8,737,835-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 5,240,288 է, որից 59,606 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 3,898,550 վարակման դեպք, որից 143,289-ը մահացել է, 1,802,338-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,952,923 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 2,099,896 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 1,118,107 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 771,546 վարակակիր:

Բրազիլիայում զոհերի թիվը 79,533 է, Հնդկաստանում՝ 27,503, ՌԴ-ում՝ 12,342:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ