Սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրումը մեզ երաշխավորված անվտանգություն չի ապահովի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 20, 24News

տիգրան աբրահամյան.

Սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրումը մեզ երաշխավորված անվտանգություն չի ապահովի, սա հասկանալի է, սակայն հնարավորություն է որոշակիորեն չեզոքացնելու առկա ռիսկերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կեnտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Այս մեխանիզմների ներդրումը դեռևս չի հաջողվում քննարկումների առաջնային օրակարգ բերել, սակայն այս փուլում, բանակցությունների վերսկսման կարևոր երաշխիք կարող է դառնալ: Այս տեսանկյունից միջնորդ երկրները ևս մեծ անելիքներ ունեն:

Հիշեցնեմ, որ այս համակարգի ներդրման թեման ակտիվ քննարկումների փուլ մտավ 2014-16 ժամանակահտվածում, երբ Հայաստանի ու Արցախի սահմանին ակտիվ դիվերսիոն, հրետանային մարտեր էին ընթանում:

Ապրիլյան մարտական գործողություններից հետո այն դարձավ բանակցությունների առաջնային օրակարգ՝ ամրագրվեց, վերահաստատվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներով:

2018-ին այն մի շարք գործոններով պայմանավորված երկրորդ պլան մղվեց, սակայն ներկայումս Հայաստանի ներկայիս իշխանությունները կրկին փորձում են օրակարգ վերադարձնել: Թե դա որքանով կհաջողվի՝ ժամանակը ցույց կտա»,-գրել է Տիգրան Աբրահամյանը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս