Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Ինտերի» դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

սպորտ
Whoscored.com-ը ներկայացրել է «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Ինտերի» դեմ Իտալիայի առաջնության 34-րդ տուրի տնային խաղում։

Մխիթարյանը 2 հարված է կատարել դարպասին, որից 1-ն ավարտվել է դարպասի գրավմամբ: Նրա 31 փոխանցումից թիմակիցներին հասել է 83․9 տոկոսը։

31-ամյա ֆուտբոլիստը կատարել է 5 առանցքային փոխանցում, 1 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, 2 անգամ խլել է գնդակը:

Մխիթարյանը կանոնները չի խախտել։ Նրա դեմ գրանցվել է 2 խախտում։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով։

--0--ԿԿ