ՄԻՊ-ը COVID-19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների մասով 794 բողոք է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 20, 24News

միպ

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել է 794 դիմում-բողոք։

Բողոքները Մարդու իրավունքների աշխատակազմը ստացել է ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր։ Բացի դրանից՝ իրականացրել է նաև զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում:

Միջոցառումների վերաբերյալ ստացված բողոքներում բարձրացված խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի՝

•         տեխնիկական բնույթի խնդիրներ,

•         իրավական անհրաժեշտ կարգավորում պահանջող խնդիրներ։

Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով հակաճգնաժամային միջոցառումները, այդուհանդերձ, արձանագրում է, որ կարևոր է դրանց հասցեականությունը, որով ավելի կընդգծվի պետության պատրաստակամությունը միջոցառումների հետ կապված յուրաքանչյուր խնդիր վերացնելու հարցում: Արտակարգ դրության պայմաններում պետության իրավական բեռը մեծանում է, ինչն ավելի է պարտավորեցնում պետությանը բոլոր լուծումներն իրականացնել մարդկանց համար հնարավոր բարենպաստ պայմաններով:

--00—ԼՄ