Հրապարակվել են վերջին 2 ժամում զինծառայողների հիմնադրամին գումար փոխանցների անունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 20, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին գումար փոխանցելու կոչի մասին:

«Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Շնորհակալ եմ, սիրելի՛ հայրենակիցներ: Սա ոչ միայն նյութական, այլև շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը:

Նվիրատուների ցանկը և փոխանցված գումարների չափը կարող եք տեսնել ստորև բերված հղման ներքո:

Եվ կրկին խնդրում եմ ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո:

#ՀպարտԵնքՈրՀայԵնք
#ԵւՄերԱնուննԷՀայկականԲանակ
#Դուխով»:

Գումար փոխանցածների ցանկը՝ այստեղ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հորդորել էր ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից, իսկ գույքից ծախսվելիք գումարը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, և գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս